15/07/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի (այսուհետ՝ Մարմին) վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետի տեղակալ (Ծածկագիր՝ 12-3-27․1․գ-Ղ5-1)
 
Հիմնական գործառույթները՝

  • վերահսկել Բաժնի աշխատակիցների կողմից դատարանից ստացված դատավճիռների, որոշումների, օրինական ուժի մեջ մտած կարգադրությունների ժամանակին և պատշաճ կատարումը. 
  • վերահսկել զեկույցի կազմման և տրամադրման օրենքով սահմանված ողջ գործընթացի կատարումը, կազմված վերջնական զեկույցը ներկայացնել Ծառայության պետի հաստատմանը.
  • վերահսկել օրենսդրությամբ սահմանված կարգով պրոբացիայի շահառուների անձնական գործի պատշաճ վարումը և ապահովել օրենքով սահմանված ժամկետների պահպանումը.
  • վերահսկել շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների հիման վրա կազմված վերահսկողության պլանով նախատեսված շահառուների մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին,  սոցիալ-հոգեբանական աշխատանքներին.
  • Բաժնի աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած հնարավոր օրենսդրական բացերի և հակասությունների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին.
  • կազմել շահառուների վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրեր, շահառուներին ներգրավվել մշակութային, սպորտային, կրթական տարբեր միջոցառումներին.

վերահսկել մարզային և քաղաքային մարմինների կողմից իրականացվող հաշտարարության գործընթացները:
 
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթություն, որակավորման աստիճանը
 

1․ Ուղղություն Սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ
2․ Ոլորտ Սոցիալական և վարքաբանական գիտություններ
3․ Ենթոլորտ Հոգեբանություն
1․ Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք
2․ Ոլորտ Իրավունք
3․ Ենթոլորտ Իրավունք
4․ Մասնագիտություն 042101.00.6 իրավագիտություն կամ 042101.00.7 իրավագիտություն
1․ Ուղղություն Առողջապահության և սոցիալական աշխատանք
2․ Ոլորտ Սոցիալական աշխատանք

 

  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի  կամ   սոցիալական բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։

Անհրաժեշտ կոմպետենցիաներ
Ընդհանրական կոմպետենցիաներ՝
Աշխատակազմի կառավարում
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Որոշումների կայացում
Ծրագրերի կառավարում
Խնդրի լուծում
Բարեվարքություն

Ընտրանքային կոմպետենցիաներ՝
Բանակցությունների վարում
Փոփոխությունների կառավարում
Կոնֆլիկտների կառավարում
Բողոքների բավարարում
Ժամանակի կառավարում
Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
Փաստաթղթերի նախապատրատում
 
Հնարավոր հիմքի վերացումը՝

  • 2024 թվականի նոյեմբերի 20 ներառյալ
  • աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23, 
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • դիմում,
  • անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության  համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

 
Ընտրության եղանակը՝

  • Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն։

 
 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  18.07.2024թ.:
 
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 44-08-47) կամ ուղարկել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am  հասցեին: