15/10/2019
2019 թվականի հոկտեմբերի 15-ին Արարատի մարզային  մարմնում հաշվառված թվով 10 շահառուներ, վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում, Առնո  Բաբաջանյանի  անվան  Մշակույթի կենտրոնում  դիտել  են   «Ազնիվ գողեր» ֆիլմը:
Պրոբացիայի շահառուների ներկայությունն ապահովվել է Մասիսի քաղաքապետարանի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում:
Պրոբացիայի շահառուներն իրենց գոհունակություն են հայտնել պրոբացիայի ծառայությանը նման հնարավորություն ընձեռնելու համար։