Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում նոր հաշվառված 12 շահառուներ աշխատակիցների ուցեկցությամբ այցելելն են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Այցի ընթացում շահառուներին ներկայացվել են թանգարանում պահվող արժեքավոր գտածոներ, մշակութային արժեք ներկայացնող նմուշներ և դրանց պատմությունը։ Ներկայացված նմուշներից որոշները թվագրվում են 13-14-րդ դարերի, աձանձնաահատուկ պատմամշակութային արժեք է ներկայացնում 13-րդ դարի խաչքարը' որը քանդակվել է հայազգի հայտնի քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի կողմից, ով հանդիսանում է Նորավանքի և մի շարք այլ հայտնի կոթողների ճարտարապետը;
Վերասոցիալականացման միջոցառումն ուղղված էր շահառուների արժեքային համակարգի ձևավորմանը և շտկմանը, վարքագծի հղկմանը և մշակութային ժառանգության գնահատմանը;