15/12/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից սույն թվականի դեկտեմբերի 15-ին կազմակերպվել և անցկացվել է շախմատի սիրողական մրցաշար, որին մասնակցել են 11 շահառու։
Մրցաշարի արդյունքով առաջին հորիզոնական զբաղեցրած շահառուն պարգևատրվել է պատվոգրով և ճամփորդկան շախմատի տախտակով, երկրորդ և երրորդ հորիզոնականը զբաղեցրած շահառուներին տրվել է պատվոգիր և գրպանի նոթատետր։