15/12/2024

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդմանը» ծրագրերի շրջանակներում դեկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Քրեական արդարադատության համակարգում վերականգնողական ծրագրերի շուրջ համապարփակ մոտեցումներ» թեմայով աշխատաժողովը։

Հանդիպման ընթացքում Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվել են շահառուներին վերականգնողական ծրագրեր տրամադրելու ներկայիս փորձը, առկա ծրագրերը, համագործակցությունները և կարիքները։

Աշխատաժողովի ժամանակ քննարկվել են կրկնահանցագործությունների նվազեցման և սոցիակական ներառման խթանման գործում ռեաբիլիտացիայի կարևորության, պայմանական ազատազրկման համակարգում առկա մարտահրավերների, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար զեկույցների կազմման և դատական ակտերի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցեր: