16/01/2025

Հայտարարություն
 Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

 
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է Պրոբացիայի Ծառայության գնումների գործընթացի կազմակերպումը և դրա իրականացումը. 
2Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 6 (վեց) ամիս ժամկետով:
 
3 ․ Փորձագետի պարտականությունները՝

  • իրականացնում է Ծառայության գնումների գործընթացը կազմակերպումը.
  • իրականացնում է Ծառայության կարիքների համար իրականացվող գնման ընթացակարգերի և դրանց առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.
  • կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում  գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը
  • իրականացնում է Ծառայությանն առնչվող «Գնումների մասին» օրենքով նախատեսված հրապարակման ենթակա տեղեկատվության հրապարակման աշխատանքները.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին  Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով կնքված պայմանագրերի շրջանակներում ֆինանսական հաշվետվությունների կատարողականների կազմման և Արդարադատության նախարարություն ներկայացման աշխատանքներին.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով բյուջետային և միջգանձապետական հայտերի ներկայացման աշխատանքներին.
  • իրականացնում է ֆինանսական բնույթի նորմատիվ իրավական և իրավական այլ ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
  • մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքներին.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի գծով հաշվետվությունների կազմման և Արդարադատության նախարարություն ներկայացման աշխատանքները:

 
4․   Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • բավարարում է «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
  • հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
  • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
  • հաշվետվությունների մշակման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ պետական գնումների բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։

 
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. հունվարի 22-ը ներառյալ:
 
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ.  015-400-225
 
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն: 
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
 
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
 
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն  
հեռ. 015-400-225