ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Եղեգնաձորի համայնքային մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի միջև սույն թվականի մայիսի 16-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակներում պրոբացիայի շահառուները կներգրավվեն տարբեր սպորտային միջոցառումներին, սպորտային ընկերական հանդիպումներին և մրցաշարերին, ինչպես նաև առողջ ապրելակերպի վերաբերյալ կազմակերպվելիք հանդիպումներին։