Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների գործարկման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց
2021 թվականի հուլիսի 13-ից հուլիսի 16-ը Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի համար իրականացվող 2019-2022 թվականների «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» գործողությունների ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Պրոբացիայի ծառայողների համար կարիքների և ռիսկերի գնահատման էլեկտրոնային գործիքի վերաբերյալ հմտությունների զարգացման վերապատրաստման դասընթաց: Դասընթացի ընթացքում ներկայացվեց Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքները` հաստատված ՀՀ արդարադատության նախարարի 28.06.2021թ. «Պրոբացիայի ծառայության չափահաս և անչափահաս շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների հաստատման և փորձարկման մասին» թիվ 272-Լ հրամանով:
Վերապատրաստման դասընթացի ժամանակ պրոբացիայի ծառայողներին ներկայացվեց ռիսկերի և կարիքների էլեկտրոնային գործիքների գործարկման կարևորությունը, գնահատման հիմքերը, չափահաս և անչափահաս պրոբացիայի շահառուների գնահատման տարբերությունը, ինչպես նաև ռիսկերի և կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների կիրառման արդյունքում առաջացած խնդրիների կարգավորումները:
Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ՌԿԳ գործիքները՝ ուշադրությունը հատուկ հրավիրելով գործիքներում առկա համապատասխան գործոններին: Գնահատումից հետո պրոբացիայի ծառայողները քննարկեցին գնահատման նշանակությունը և արդյունքները:
Սույն դասընթացի ամփոփումը կկայանա սույն ամսվա վերջում: