ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 7 շահառուներ, սույն թվականի օգոստոսի 16-ին Պրոբացիայի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Սուրբ Յոթ Վերք եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ պատարագին:
Շահառուները հանդիպեցին նաև տեղի հոգևորականների հետ, ովքեր հոգևոր արժեքների զարգացմանն ուղղված զրույց են վարել և սիրով պատասխանել են շահառուների հարցերին: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ: