16/08/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ բաժնում հաշվառված 11 շահառունները հուլիսի 31-ին այցելել են  Հովհաննես Թումանյանի թանգարան։

Շահառունները հնարավորություն են ունեցել ծանոթանալ գրողի, հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերին՝ լուսանկարներին, նամակներին, փաստաթղթերին, ձեռագրերին, հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված նկարազարդումներին և այլ հետաքրքիր նմուշներին, ինչպես նաև զգալ Թումանյանական շունչը, տեսնել մեծանուն գրողի ստեղծագործական աշխարհը՝ միաժամանակ ծանոթանալով հայկական մշակույթի կարևոր ժառանգությանը։

Թանգարան այցելության նպատակն էր արթնացնել սեր դեպի մշակույթը, գրականությունը, ինչպես նաև միջոցառումը կրում էր ճանաչողական և ուսուցողական բնույթ։