16/09/2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները և բաժնում հաշվառված հինգ շահառու վերասոցիալականացման ծրագրերի իրականացման շրջանակներում մասնակցեցին 2017թ. սեպտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքում անցկացվող ամենամյա 13-րդ Մարզական փառատոնին: Շահառուները հանդես էին գալիս շախմատի, բազկամարտի, վազքի, կշռաքարի բարձրացման և նարդու մարզաձևերում: Վազքի մարզաձևը ներկայացնող մեկ շահառու մրցույթին լավագույն մասնակցություն ցուցաբերելու համար Վանաձորի համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեց շնորհակալագրով, իսկ Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժինը փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ևս պարգևատրվեց շնորհակալագրով: