«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրի շրջանակում Տավուշի մարզային մարմնի շահառուին հատկացվել է մեկ մայրացու կով
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի և Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի հետ համագործակցության շրջանակում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին մարմնում հաշվառված մեկ շահառու ընդգրկվել է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման» ծրագրում, որի շրջանակում վերջինիս հատկացվել է մեկ մայրացու կով:
Վերասոցիալականացման միջոցառման նպատակն է զբաղվածություն չունեցող շահառուներին աշխատանքային ունակությունների և կարողությունների համապատասխան` կայուն զբաղվածության ապահովումն է: