16/09/2024

Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների հիմնական նպատակը համարելով վերասոցիալականացումը` Ծառայության Արագածոտնի մարզային մարմինը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Ռոբերտ Գասպարյանի աջակցությամբ կազմակերպել էր ֆուտբոլային հանդիպում «Փյունիկ» ակումբի վետերանների հետ։ 

Հիմնական խաղին մասնակցել են 15 շահառուներ, սակայն ևս 4 շահառու և մի քանի շահառուների ծնողներ իրենց ներկայությամբ ոգևորեցին խաղի մասնակիցներին։ «Փյունիկ» ակումբը ֆուտբոլային խաղին մասնակից շահառուներին նվիրեց սպորտային համազգեստներ։

Թեև խաղն ավարտվեց 7։4 հաշվով՝ hօգուտ «Փյունիկ»-ի վետերանների, այն անցկացվեց ընկերական հաճելի մթնոլորտում և մեծ ոգևորություն առաջացրեց մասնակիցների շրջանում։

Կազմակերպված միջոցառումն առողջ ապրելակերպի և շահառուների միջև նոր ծանոթության խթան է և այն ավարտվեց մոտ ապագայում կրկին մրցույթներ կազմակերպելու լավագույն ակնկալիքով։