16/11/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը, Ծառայության կենտրանական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը ճանաչողական այցով գտնվել են Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում։ 

Այցի երկրորդ օրը պատվիրակության անդամները եղել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում։ Աշխատանքային խմբին ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության աշխատանքը և Հայաստանի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը ազատությունից զրկված անձանց և փորձաշրջան անցնող անձանց պաշտպանության գործում, նրա վերջին նախադեպային իրավունքը.

Այցի շրջանակներում տեղի են ունեցել նաև գործնական քննարկումներ և փորձի փոխանակում ոլորտի զարգացման համար կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։