Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցները մասնակցել են Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ընթացող՝ «Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով հանդիպում-քննարկմանը
2019 թվականի դեկտեմբերի 15-ին Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի պետ Ա. Գրիգորյանը և ավագ մասնագետ Ա. Մովսիսյանը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հրավերով մասնակցել են Վայոց ձորի մարզի Հերմոն գյուղում ընթացող՝ «Մարզի զարգացումը քո համայնքից» խորագրով հանդիպում-քննարկմանը: Քննարկման նպատակն է եղել բարձրացնել Պրոբացիայի ծառայության մասին իրազեկվածության մակարդակը, ընդգծել ծառայության դերն ու համայնքների հետ համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի ամենամսյա խորհրդակցություններին ապահովել պրոբացիայի ծառայության ներկայացուցչի մասնակցությունը, ում միջոցով կներկայացվեն Պրոբացիայի ծառայությանն առնչվող խնդիրները, որոնց կտրվի համապատասխան լուծումներ:
Օրն ամփոփվեց Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի պետ Արմեն Գրիգորյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Մովսիսյանի ելույթներով, ովքեր խոսեցին վերականգնողական արդարադատության, պրոբացիայի ծառայության, դրա գործառույթների ու խնդիրների մասին՝ կարևորելով ծրագրում մարզի համայնքների ներգրավվածության դերը։