Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝12-3-28.1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան,Գարեգին Նժդեհի 23/1):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-28.1-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Մրցույթի մասնակիցների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-28.1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով: Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում քաղաքացին առցանց լրացնում է դիմումը և լրացված դիմումին է կցում անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
դիմում (առցանց),
անձնագիր և /կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝պատճեններով),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝պատճենով,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external--competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ին, Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենանա խաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«Սահմանադրություն» հոդվածներ՝ 1-10, 13, 25-27, 31, 40-51, 57, 66, 73, 89, 93, 100-110, 146, 151, 160.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,հոդվածներ՝6-8, 13, 23, 26-30, 42.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147
«Աշխատանքային օրենսգիրք» հոդվածներ` 14, 89-95, 101, 127-130,166, 172-176
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=185675
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենք հոդվածներ` 3-12, 15, 25, 29-46, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138957
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք հոդվածներ` 1-10, 20-22,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194977
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 71, 74-75, 82, 85-87, 96-99, 245-246:
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայք էջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա,
«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա,
https://cso.gov.am/storage/announcements/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%...
«Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1 015-400-225, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
© 2025 բոլոր իրավունքները պաշտպանված են
0026 ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Պաշտոնական էլ. փոստ info@probation.am
Հեռ՝ +374 15 40-02-10