17/02/2025

Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի նախաձեռնությամբ և REHAB.AM վերականգնողական կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանի աջակցությամբ անցկացվել է վերասոցիալականացման միջոցառում մարզային մարմնի 10 շահառուների համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կախվածության հիմնախնդիրները, պատճառներն ու հետևանքները։ Միաժամանակ շահառուներին ներկայացվել են նաև կախվածության հիմնախնդրի հաղթահարման ուղիներն ու Հայաստանի Հանրապետությունում գործող կենտրոնները, որոնք զբաղվում են կախվածությունից բուժման ու վերականգնման գործընթացով։ 

Քննարկումը հետաքրքիր էր ու արդյունավետ շահառուների վերականգնման և վերասոցիալականացման համար։