17/03/2025

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզային մարմնում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարզային մարմնի գործունեությանը, քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարզում ծառայության ընթացիկ աշխատանքները, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առկա խնդիրները: Քննարկվել են պրոբացիայի շահառուների հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները, համայնքային կառույցների հետ համագործակցության խորացման հնարավորությունները և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:
Գուրգեն Աֆրիկյանը կարևորել է մարզային մարմնի դերը պրոբացի
այի համակարգում և ընդգծել, որ կենտրոնական մարմինը պատրաստ է աջակցել մարզային ստորաբաժանումներին՝ իրենց առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Նա նաև ընդգծել է Ծառայության շարունակական զարգացման և արդիականացման անհրաժեշտությունը՝ համապատասխան միջազգային լավագույն փորձին:

Այցի ավարտին Պրոբացիայի ծառայության պետը շրջայց է կատարել մարզային մարմնի գրասենյակում, ծանոթացել աշխատակիցների աշխատանքային պայմաններին և լսել նրանց առաջարկությունները: Գուրգեն Աֆրիկյանը վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացմանը և շահառուների վերասոցիալականացման գործընթացի հաջող իրականացմանը: