Պրոբացիայի ծառայության շահառուների և ծառայողների ներգրավմամբ մեկնարկել է 2025 թվականի «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնությունը։
Առաջնությանը մասնակցում է 5 թիմ, որոնց կազմում ընդգրկված են 20 շահառու և պրոբացիայի 5 ծառայող։ Մրցաշարի շրջանակում կանցկացվի 10 խաղ՝ ամիսը երկու անգամ պարբերականությամբ, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է օգոստոսին, որտեղ լավագույն թիմերը կպայքարեն առաջնության հաղթողի կոչման համար։
Խաղերի կազմակերպումը հիմնված է հավասարության և խտրականությունից զերծ սկզբունքների վրա՝ ապահովելով արդար և ներառական միջավայր բոլոր մասնակիցների համար։
Առաջնությունն ընդգրկում է ոչ միայն ինտելեկտուալ զարգացման բաղադրիչ, այլև ծառայում է շահառուների վերասոցիալականացմանը և վերաինտեգրմանը՝ խթանելով թիմային աշխատանքը, առողջ մրցակցությունը և մտավոր կարողությունների զարգացումը։ Առողջ մրցակցությունը և մտավոր կարողությունների զարգացումն օգնում են մասնակիցներին ձևավորել նոր հմտություններ, բարձրացնել ինքնավստահությունը և նպաստել հասարակական ներգրավվածությանը։
Պրոբացիայի ծառայությունը մաղթում է հաջողություն բոլոր մասնակիցներին և սպասում հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան մրցաշարի։