17/03/2025

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում տեղի է ունեցել պրոբացիայի քսաներկու ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

Ծառայության շարքերը համալրելով՝ պրոբացիայի ծառայողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները:

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է ծառայողներին՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ ծառայություն՝ հույս է հայտնելով, որ վերջիններս իրենց աշխատանքը կիրականացնեն բարձր պատասխանատվությամբ՝ նպաստելով քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ու վերաինտեգրման գործընթացի հաջող իրականացմանը: