17/04/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը արդարադատության համակարգի ծառայողների հետ աշխատանքային այցով Նիդեռլանդների Թագավորությունում է: 

Հաագա կատարած այցը մեկնարկել է ապրիլի 16-ին՝ Նիդեռլանդների պրոբացիայի ծառայություն այցով, որտեղ Արամ Նիկոյանին և ծառայության աշխատակիցներին ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, Նիդեռլանդներում պրոբացիայի ոլորտում կատարվող աշխատանքները, տնային կալանքերի կազմակերպման աշխատանքները և դրանց կատարման ընթացքում առաջացող խնդիրները։ Խումբը ծանոթացել է նաև էլեկտրոնային մոնիթորինգի գործիքակազմին, աշխատանքներին և դրանց կազմակերպմանը։

Այնուհետև աշխատանքային խումբն այցելել է Նիդեռլանդների Խնամքի և ապահովության կենտրոն, ծանոթացել վերջիններիս կողմից իրականացվող գործառույթներին, քրեական արդարադատության համակարգում  աշխատող բոլոր կառույցների` դատախազության, դատարանի, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների, խնամքի հաստատությունների համագործակցության կազմակերպմանը  տարբեր բարդ դեպքերի լուծման ժամանակ։