Հավելված
ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետի 2024 թվականի ապրիլի 17-ի N 27-Ա հրամանի
Ծ Ր Ա Գ Ի Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲԱԺՆԻ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ 1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթներիիրականացման ծավալների կտրուկ ավելացմանև դրանով պայմանավորված էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի գործող անձնակազմով այն իրականացնելու անհնարինությամբ:
Փորձագետ ներգրավելու նպատակն է՝ տարածքային մարմիններում կիրառվող էլեկտրոնային հսկողության, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման և էլեկտրոնային համակարգերի կառավարման աշխատանքների կատարումը։
2. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2.1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2.2 բարձրագույն կրթություն,
2.3 իրավական ակտերի մշակման կարողություններ և հմտություններ,
2.4 հայերեն(պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
2.5 տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
2.6 հաշվետվությունների մշակման ունակություն,
2.7 թիմային աշխատանքի ունակություն,
2.8 համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
2․9 պետական կառավարման համակարգի 2 տարվա աշխատանքային ստաժ:
3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3.1 Պայմանագիրը կնքելու պահից 6 ամիս ժամկետով:
4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4.1 Փորձագետը վեց ամիսների ընթացքում իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես
ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը.
կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը․
տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին, ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը.
ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները.
ապահովել առաջարկությունների ներկայացման, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման, Ծառայության պետին ներկայացման աշխատանքները.
կատարել ստացված պաշտոնական գրությունների, դիմումների և հարցումների պատասխանների նախապատրաստման աշխատանքները։
կատարել էլեկտրոնային հսկողության միջոցներով պրոբացիայի շահառուների հսկողությունը․
օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին տրամադրել էլեկտրոնային հսկողության սարքեր
4.2 կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է բավարար, լավ կամ գերազանց:
5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐ
5.1 Փորձագետը 3 ամսից և աշխատանքի ավարտից հետո ներկայացնում է հաշվետվություն:
6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
6.1 Աշխատանքը գնահատվում է ըստ փուլերի՝ 3 ամիսը մեկ և ամփոփիչ փուլ:
Գնահատման համար չափանիշները սահմանվում են ըստ 4-րդ բաժնի 4.1 կետերով սահմանված արդյունքների:
Փաստաթղթերնընդունվումենամենօր՝ ժամը 9:30-իցմինչև 12:30-ը, բացիշաբաթևկիրակիօրերից:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ` 22.04.2024թ.:
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 23։
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594-196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին։