17/05/2023
Գյումրու Վ. Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով այցելել էր Կապանի մշակույթի կենտրոն։ Վերասոցիալականացման  ծրագրի շրջանակներում 2023 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները 6 շահառուների հետ միասին դիտեցին Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» ներկայացումը։