Սոցիալ-իրավական, սոցիալ-հոգեբանական և սոցիալ-աշխատանքային ծառայություններ շահառուների համար․ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի շահառուները մասնակցել են «Ես փոխվում եմ» ծրագրին
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Գորիս տեղամասի աշխատակիցները հունիսի 6-ին, վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում, թվով 8 շահառուների հետ մասնակցել են «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության կողմից «Ես փոխվում եմ» ծրագրին, որի շրջանակներում սոցիալ-իրավական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-աշխատանքային ծառայություններ են մատուցել մարզային մարմնում հաշվառված շահառուներ և նախկին դատապարտյալներին:
Վերապատրաստման թեմաններն էին՝ «Խնդիրների վերահանում ու որոշումների կայացում», «Արդյունավետ հաղորդակցում», «Ժամանակի կառավարում», «Զբաղվածության ու բիզնեսի աջակցում»:
Թեմաները ուսուցանում էր «ՊրոԴեֆորմ» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Սիմոնյանը:
Վերապատրաստման դասընթացին ներկա էին «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը, Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչները, հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ՝ Արմինե Հովակիմյանը և Արմինե Չոփչունցը:
Դասընթացի ավարտից հետո շահառուներին տրվել են հավստագրեր: