Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայության Երեվանի քաղաքային մարմնի եվ տարածքային մարմինների աշխատակիցների գիտելիքների, հմտությունների, ունակությունների զարգացման դասընթացները
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը սկսել է իրականացնել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի և տարածքային մարմինների աշխատակիցների գիտելիքների, հմտությունների, ունակությունների զարգացման դասընթացներ: Դասընթացները վարելու են, ինչպես Պրոբացիայի ծառայության մասնագետները, այնպես էլ պետական և ոչ պետական կազմակերպություններից հրավիրված մասնագետները: 2020 թվականի հուլիսի 17-ին Երևանի քաղաքային մարմնի աշխատակիցների համար իրականացվել է «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթաց-քննարկում, որը վարել է Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ, հոգեբան Սիրարփի Մուղդուսյանը: Դասընթացի ընթացքում աշխատակիցներին ուսուցանվել է արդյունավետ զրույց վարելու տեխնիկաները, ակտիվ լսելու հմտությունները, ինչպես նաև տեղեկացվել է արդյունավետ հաղորդակցման խոչընդոտների մասին: Դասընթացը անցկացվել է դերային խաղերի միջոցով և տրամադրվել է տեսական գիտելիքներ