17/07/2024

Կարևորելով սպորտի դերը շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմի և Եղեգնաձորի մարզադպրոցի համագործակցության շրջանակներում Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 9 շահառուներ հունիսի 21-ին Եղեգնաձոր քաղաքում մասնակցել են սպորտային միջոցառման։ Միջոցառման ընթացքում շահառուները մարզադպրոցի սաների հետ ընկերական խաղեր են անցկացրել վոլեյբոլի և սեղանի թենիս սպորտաձևերով։

Խաղն ընթացել է ջերմ մթնոլորտում, շահառուներն ընկերական հանդիպմանը մասնակցել են մեծ ոգևորությամբ և ցուցաբերել են լավ խաղ։ Մարզադպրոցի տնօրինության հետ համաձայնություն է ձեռք բերվել հետագայում պարբերաբար նման ընկերական հանդիպումներ և պարապմունքներ անցկացնելու վերաբերյալ։

Պրոբացիայի Վայոց ձորի մարզային մարմինը 2019 թվականից համագործակցում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Եղեգնաձորի մակնապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հետ։