17/09/2021
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառման մեջ գտնվող թվով 3 պրոբացիայի շահառու Ծառայության աշխատակցի ուղեկցությամբ մասնակցեցին սեպտեմբերի 17-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցած ՀՀ Անկախության երեսնամյակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառումը վարում էր դերասանուհի, բանաստեղծուհի Հրաչուհի Լոռեցյանը: Հրավիրվածների մեջ էր նաև Վանաձորի փոխքաղաքապետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արման Բերնեցյանը: Նա ելույթ ունեցավ անկախության նշանակության, Հայաստանի կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Ելույթ ունեցան նաև «Վոյս» երգի ստուդիայի սաները հայրենասիրական երգերի կատարմամբ: Միջոցառման ընթացքում Հրաչուհի Լոռեցյանն ասմունքեց Պարույր Սևակի և Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից:
Միջոցառումն ուղղված էր Լոռու մարզային մարմնում հաշվառված պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանը և կրում էր մշակութային բնույթ: