17/09/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Շիրակի մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին) ավագ ծառայող․
 
Հիմնական գործառույթները՝
ավագ ծառայողը՝
 

  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը.
  • իրականացնում է հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը.
  • իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության պատիժների և վերահսկողությունների հետ զուգահեռ կիրառվող էլեկտրոնային հսկողության կատարումը։
  • իրականացնում է միջնորդությունների ներկայացումը դատարան, ապահովում դատարանում ծառայության ներկայացուցչությունը։
  • Մարմնի լիազորությունների շրջանակներում իրականացնում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները:
  • Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը.
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը.
  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը.
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել պատժի կրման /տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ
  • զբաղվելու իրավունքից զրկում/ կարգի և պայմանների պահպանման, ինչպես նաև  փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում աջակցել զեկույցի կազմման գործընթացին, պատասխանել Ծառայության այլ տարածքային մարմինների կողմից ուղարկված հարցումներին.
  • ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների հիման վրա կազմել Շահառուների վերահսկողության պլան, մշակել Շահառուի անհատական վերասոցիալականացմանն  ուղղված սոցիալ-հոգեբանական աշխատանքների վերաբերյալ համապատասխան ծրագրեր՝ ուղղորդելով և խրախուսելով շահառուների մասնակցությունը մշակութային, սպորտային, կրթական միջոցառումներին, շաբաթօրյակներին, սոցիալ-հոգեբանական աշխատանքներին,
  • Մարմնի աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած հնարավոր օրենսդրական բացերի և հակասությունների հայտնաբերման դեպքում  առաջարկություններ ներկայացնել Մարմնի պետին,
  • իրականացնել Մարմնի մտից և ելից մատյանների, Շահառուների շտեմարանի վարման, հաշվառման քարտերի լրացման աշխատանքները. ինչպես նաև Շահառուի անձնական գործի արխիվացման դեպքում սահմանված կարգով հաշվառման քարտը ներկայացնել համապատասխան բաժին,
  •  ստացած էլեկտրոնային հսկողության սարքերն կիրառել դատապարտյալների նկատմամբ,
  •  պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև կազմակերպել հաշտարարության իրականացման գործընթացը,
  • նախապատրաստել պաշտոնական գրությունների, քաղաքացիների, շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից,
  • Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու նախագծերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, դատապարտյալների վերաբերյալ կազմված զեկույցների մասին հաշվետվություններ և այլ փաստաթղթեր՝ պահպանելով դրանց կատարման ժամկետներն ու ընթացակարգերը,
  • շահառուի ներման խնդրագրի վերաբերյալ Նախարարության հարցումը ստանալուց հետո պարտավոր է իրականացնել անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման, ամբողջացման և ներկայացման աշխատանքները,
  • ուսումնասիրել համապատասխան մարմիններում Մարմնի աշխատանքներին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց և գործատուների կողմից կատարվող աշխատանքները ու դրանց վերաբերյալ կազմել հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • ավագ ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման   աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
  • կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը,
  • իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
  • աշխատավարձի չափը՝ 228.800 (երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք:

 

  • Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 
 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  20.09.2024թ.:
 
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 44-08-47) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: