17/09/2024

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ընդունել է ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի անունից քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնող պատվիրակությանը:

Քննարկման շրջանակներում Լևոն Բալյանը նշել է, որ ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում պատիժ կրող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև նրանց համար երաշխիքների ստեղծմանը։ Նախարարի տեղակալը, ներկայացնելով պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները, ընդգծել է, որ Քրեական արդարադատության ոլորտում ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր մոտեցում, այն է՝ պատժողական քաղաքականությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատություն։ Նախարարի տեղակալը Արդարադատության նախարարության առաջնահերթությունների շարքում ներակայացրել է օրենսդրական դաշտի կատարելագործումը,

ՔԿՀ-ների և պրոբացիայի ենթակառուցվածքների ու տարածքների արդիականացում եվրոպական չափանիշներին համապատասխանությունը, համակարգերի էլեկտրոնային կառավարման նոր կառուցակարգերի ներդրումն ու անվտանգության ապահովման համակարգի բարելավումը։
UNODC-ի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մայսները և հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոն շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և կարևորել հատկապես կարևորել Հայաստանի քաղաքական կամքն ու պատրաստակամությունը ոլորտային խնդիրների լուծման տեսանկյունից։ Հանդիպման ընթացքում միջազգային գործընկերները հղել են իրենց հուզող հարցերն ու ստացել պատասխաններ։

Հանդիպմանը ներկա էին նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Գուրգեն Աֆրիկյանը, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Հայկ Սանոյանը, Քրեակատարողական ծառայության շտաբի պետ Արտակ Սարգսյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի վարիչ Դավիթ Մանուկյանը։