17/10/2017
2017թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն էին այցելել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Կրիմինալոգիա» մագիստրոսական ծրագրի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները՝ Քրեական ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Մարգարյանի գլխավորությամբ:
Այցելության նպատակն էր ծանոթանալ Պրոբացիայի պետական ծառայության աշխատանքային առօրյային: Այցելությունը սկսվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ հանդիպմամբ: Արսեն Նավասարդյանը ներկայացրեց Պրոբացիայի պետական ծառայության ՀՀ-ում ստեղծման նախապատմությունը, կառուցվածքը, գործառույթները, նրա առջև դրված խնդիրները և հետագա քայլերը: Հարցուպատասխանի միջոցով քննարկվեց ծառայության աշխատանքում առկա առանձնահատկությունները, պատիժների իրականացման ամենօրյա աշխատանքը: Շեշտվեց կամավորների կարևորությունը ծառայության աշխատանքային գործընթացում:
Այնուհետև ուսանողնորի համար կազմակերպվեց շրջայց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության տարածքով՝ աշխատանքի բնույթին ավելի պրակտիկ պատկերացում ստանալու նպատակով: Հերթով ներկայացվեցին ծառայության բաժինները: Ուսանողնորն իրենց հուզող հարցերն էին հղում ծառայության աշխատակիցներին՝ ծառայության աշխատանքի կազմակերպման, ընթացքի առանձնհատկություններին ծանոթանալու համար:
Այցելության ավարտին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և Աննա Մարգարյանի միջև ձեռք բերվեց համաձայնություն ուսանողների Պրոբացիայի պետական ծառայություն այցելելու շարունակական բնույթ ստանալու վերաբերյալ: