17/10/2024

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցները մշակութային արժեքների արժևորման շրջանակներում թվով 21 շահառուների հետ միասին այցելել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոն՝ դիտելու «12-րդ գիշերը» ներկայացումը։

Միջոցառումը կրում էր մշակութային բնույթ և ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը, ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը, մշակութային արժեհամակարգի ձևավորմանը և թատրոնի ճանաչմանը՝ որպես արվեստի ճյուղ։