18/01/2022
2022 թվականի հունվարի 14-ին «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի աջակցությամբ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունում մեկնարկել է «Համակարգչային հմտություններ» դասընթացը, որին մասնակցում են Երևանի քաղաքային մարմնում հաշվառված 10 շահառու: Դասընթացն ուղղված է համակարգչային նոր հմտությունների ուսուցմանը, որը կնպաստի աշխատաշուկայում շահառուների մրցունակության բարձրացմանը։