18/01/2022
   2022 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից IRZ-ի ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակում վերապատրաստում, որին մասնակցեցին նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները:
 Վերապատրաստման ծրագրի շրջանակում Գերմանիայից ժամանած մեդիա փորձագետ Սաշա Օլիվեր Ռուխը պետական կառույցների հանրային կապերի պատասխանատուներին ներկայացրեց «Հաղորդակցության ռազմավարության պլանավորման» լավագույն միջազգային փորձը:
 Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան նաև հաղորդակցության փաստահեն ռազմավարության սկզբունքներին, մշտադիտարկումների և գնահատման միջոցների առավելություններին և այլն: