18/03/2021
 Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնում հաշվառված 10 շահառու իրենց դպրոցահասակ երեխաների հետ 18.03.2021թ․ այցելեցին <<Սևանի Ազգային պարկ>> ՊՈԱԿ: Աշխատակիցները ներկայացրեցին հայրենի բնաշխարհի և հատկապես Սևանի ավազանի  կենդանական և բուսական աշխարհի տեսակները: Կենտրոնի ղեկավար Էմմա Քոչարյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց  հաճախակի կազմակերպել նմանատիպ ուսուցողական միջոցառումներ: