18/05/2022
      Կարևորելով կրթության դերը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և <<Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ>>-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
      Հուշագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները հնարավորություն կունենան ընդգրկվելու արհեստագործական կարճաժամկետ դասընթացներում, անապահով շահառուներին հնարավորություն կընձեռվի արտոնյալ պայմաններով սովորելու լիարժեք ուսումնական կուրսերում: Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցների կողմից կիրականացվեն սեմինար պարապմունքներ քոլեջի իրավաբանական բաժնի ուսանողների հետ, ինչպես նաև վերջիններիս հնարավորություն կտրվի իրենց ուսումնական պրակտիկան անցկացնելու  Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում։