Կարևորելով սպորտի և առողջ ապրելակերպի դերը պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացում՝ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Եղեգնաձորի մարզադպրոց ՀՈԱԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում 18.05.2022թ-ին կազմակերպվել է վոլեյբոլի ընկերական հանդիպում, որին մասնակցել են Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված 8 շահառու:
Շահառուները հետաքրքրությամբ մասնակցել են միջոցառմանը և պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ևս մասնակցել ծառայության կողմից կազմակերպվող սպորտային միջոցառումներին: