18/06/2021
Պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի միջև համագործակցության արդյունքում, 2021 թվականի հունիսի 18-ին կազմակերպվել է վոլեյբոլի ընկերական հանդիպում՝ մարմնում հաշվառված թվով 6 շահառուների և մարզադպրոցի սաների միջև: Խաղն ընթացել է ջերմ մթնոլորտում: Շահառուները ընկերական հանդիպմանը մասնակցել են  մեծ ոգևորությամբ և լավ խաղ են ցուցադրել։
Մարզադպրոցի տնօրինության հետ համաձայնություն է ձեռք բերվել հետագայում պարբերաբար նման ընկերական հանդիպումներ կազմակերպել, ինչպես նաև  պարապմունքներ անցկացնել մարմնում հաշվառված շահառուների հետ՝ թիմ ձևավորելու նպատակով: