18/06/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները  մարզային մարմնում հաշվառված 5 շահառուների հետ միասին հունիսի 8-ին այցելել են «Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ, որտեղ մասնակցել են թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումներին։

Սերգեյ Փարաջանովին նվիրված «Փարաջանով-100» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսի բացման և թանգարանի մշտական ցուցադրության վերաբացման միջոցառումներին ելույթներով հանդես եկավ Վանաձորի կամերային նվագախումբը, որից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսի և նոր մշտական ցուցադրության բացման արարողությունը։

Շահառուները մեծ ոգևորությամբ շրջեցին և ծանոթացան թանգարանի եռահարկ ցուցասրահներում ներկայացված արվեստի նշանավոր գործերին, որտեղ ներկայացված էին  նոր աշխատանքներ` քանդակներ, կտավներ և այլ նմուշներ։

Միջոցառումը կազմակերպվել էր շահառուների վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, որն ուղղված էր մշակութային արժեքների կարևորմանը և կրում էր ճանաչողական և ուսուցողական բնույթ։