«Ֆուտբոլ խաղում են բոլորը»․ հենց այց կարգախոսը դարձավ հիմնասյուն Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված շահառուների համար կազմակերպվող միջոցառումների շարքում ֆուտբոլային խաղը որպես վերասոցիալականացման միջոցառում մեկնարկելու համար։
Խաղի հոգեբանական ազդեցությունն առավել քան նպատակային էր, քանի որ թիմային խաղը դաստիարակում է ընկերասիրություն, փոխօգնություն, զարգացնում է կամային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են պատասխանատվությունը, հարգանքը։
Մեր առջև դրված նպատակը իրագործելի դարձավ քանի որ թիմային համագործակցությունը այս նախագծի հիմքն էր, ուստի մեր թիմի անդամներն էին Ծառայության վերասեցիալականացման և վերականգնողական բաժնի և՛ շահառուները, և՛ ծառայողները։
Խաղը կայացավ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հետ բարձր համագործակցության արդյունքում՝ հանձին Գ․ Վարդանյանի, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները ծրագրի արդյունավետ կայացման համար։