2021թ․ հոկտեմբերի 16-ին Սևանի «Երիտասարդների ակումբ» ՀԿ-ի կողմից «Երազանքների այգի»-ում կազմակերպվել էր շաբաթօրյակ «Թող լինի մաքուր այգի» խորագրով, որին իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 18 շահառուներ: Շաբաթօրյակից հետո շահառուների կողմից ակտիվ մասնակցությունը դրական արձագանք ստացավ կազմակերպիչների կողմից և Պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմինը, շահագրգիռ կազմակերպությունների կողմից, հրավեր ստացավ մասնակցելու հոկտեմբերի 24-ին այգու մաքրված տարածքում իրականացվող ծառատունկին: