2019 թ. փետրվարի 18-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցները բաժնում վերահսկողությամբ հաշվառված անչափահաս շահառուի և նրա օրինական ներկայացուցչի հետ այցելություն են կատարել Վանաձորի «Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, որտեղ հանդիպել են տնօրեն Արեն Պալյանի հետ:
Հանդիպման նպատակն էր վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում անչափահաս շահառուին մարզական ծրագրին ուղղորդելը և ծանրամարտի խմբակում ընդգրկելը:
Մարզադպրոցի տնօրենը ծանոթացրել է մարզումների անցկացման կարգին և պայմաններին, որից հետո շահառուի օրինական ներկայացուցիչը գրավոր դիմում է ներկայացրել և համաձայնություն տվել յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին անչափահաս շահառուի կողմից մարզումներին մասնակցելուն: