19/03/2021
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 10 շահառու սույն թվականի մարտի 19-ին այցելեցին <<Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան>> ՀՈԱԿ։ Այցելությունը կրում էր մշակութային, ճանաչողական բնույթ։ Թանգարանի աշխատակցի կողմից ներկայացվեց հայ ստեղծագործողների բազմաթիվ կտավներ, քանդակներ և կիրառական արվեստի նմուշներ։ Անդրադարձ կատարվեց գույների միջոցով ինքնադրսևորման միջոցներին, ինչպես նաև ներկայացվեց կերպարվեստի ուղղությունները։ Որոշ ստեղծագործող շահառուներ հարցադրումների միջոցով ստացան իրենց հետաքրքրող պատասխանները, իսկ նրանցից մեկը ցանկություն հայտնեց իր ստեղծագործությունները ներկայացնի մասնագետներին և դրական արձագանք ստացավ։