19/04/2024

Սույն թվականի մարտի 28-ին Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 10 շահառուներ այցելեցին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Շահառուներին ներկայացվեց թանգարանի հիմնադրի և առաջին տնօրեն Հովհաննես Շարամբեյանի գործունեությունների մասին, ինչպես նաև թանգարանի ողջ մշակութային պատմությունը:

Շահառուները ծանոթացան գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, ժանեկագործության, մետաղի, փայտի և քարի գեղարվեստական մշակման, խեցեգործություն, գեղանկարչության արվեստի հետ։