19/07/2021
2021 թվականի հուլիսի 19-ին Պրոբացիայի ծառայությունում կայացավ ևս մեկ վերապատրաստման դասընթաց քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համատեղ համագործակցության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վերաբերում էր «Դատապարտյալների կարիքների գնահատման» թեմային: Վերապատրաստման դասընթացը վարում էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
Դասընթացի ժամանակ ներկայացվեց դատապարտյալների նկատմամբ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների,  ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ փոխանցվեց կատարվող միջոցառումների և ծրագրերի մասին: Վերհանվեցին դատապարտյալների հետ գործնականում տարվող աշխատանքների արդյունքում առաջացած խնդիրները, ներկայացվեցին առաջարկություններ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ և կատարվեց փորձի փոխանակում սոցիալ-հոգեբանական աշխատանքների կատարման վերաբերյալ:
Դասընթացը կրկին իրականացավ հիբրիդ՝ լսարանային և առցանց եղանակով, որին ներկա էին պրոբացիայի ծառայության և քրեակատարողական ծառայության աշխատակիցները, իսկ առցանց եղանակով իրենց մասնակցությունն էին ապահովում Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի ծառայողները և Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: