19/07/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերկանգնողական բաժնի կողմից հունիսի 26-ին անցկացվել է միջոցառում` այցելություն Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։ Միջոցառմանը մասնակցել են թվով 15 շահառուներ, հրավիրվել էր գիդ-զբոսավար, ով շահառուներին ներկայացրել է հին Երևանի թաղամասերից մեկի՝ Կոնդի մասին տեղեկություններ, ինչպես նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատմությունը, ճարտարապետությունը։

Միջոցառման նպատակն էր շահառուներին ներկայացնել պատմաճարտարապետական հուշարձանների պատմությունը և զարգացումը՝ ծանոթացնել հայկական մշակութային ժառանգությանը և այն ամենին, ինչը դարերի ընթացքում փոխանցվել է մեզ և բազմաթիվ փորձությունների ենթարկվելով պահպանվել։