Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին:
Նախարարը կարևորել է միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Եվրոպային Խորհրդի, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը, կարևորվել է նաև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայության նոր՝ 2023-2026թթ. ռազմավարությամբ նախանշված աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացնելու տեսլականը:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար:
Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև Ծառայության շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: