ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարզային մարմնի Թումանյանի տարածաշրջանում հաշվառման մեջ գտնվող 8 շահառուներ սույն թվականի հոկտեմբերի 19–ին մասնակցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի Օձունի Սուրբ Աստվածածին վանական համալիր ուխտագնացությանը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտակ քահանա Շահվերդյանը ուխտավորներին ներկայացրեց վանական համալիրի համառոտ պատմությունը, եկեղեցու դերն ու նշանակությունը անձի ձևավորման և աշխարհընկալման գործում, պատմեց մանրամասներ Հովհան Օձնեցու կյանքի և գործունեության մասին։ Կատարվեց շրջայց վանական համալիրի հարակից տարացքում։ Ուխտագնացությունը ավարտվեց միասնական աղոթքով և մոմավառությամբ: Միջոցառումն ուղղված էր շահառուների վերասոցիալականացմանը, այն կրում էր հոգևոր և մշակութային արժեքների ճանաչման և արժևորման նպատակ: