Այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպվել է բաժնում հաշվառված 12 շահառուների այցելությունը Գորիս քաղաքում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան:
Թանգարանի տնօրինության աջակցությամբ կազմակերպված ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու թանգարանի հիմնադրման պատմությանը, Ա.Բակունցի գրական բեղմնավոր գործունեությանը, շրջելու գրողի անձնական իրերով, լուսանկարներով և փաստագրական նյութերով հագեցած հուշային սենյակներով: