20/08/2019
2019 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմինը կազմակերպել էր մարմնում հաշվառված 5 շահառուների այցելությունը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպված այցելության ընթացքում շահառուները շրջել են թանգարանում, ծանոթացել բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող մշտական ցուցադրությանը: