20/08/2021
Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված թվով 8 շահառու սույն թվականի օգոստոսի 20-ին այցելեցին «Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ։ Այցելությունը կրում էր մշակութային, ճանաչողական բնույթ։ Շահառուները շրջեցին թանգարանի 6 սենյակներով, որի ընթացքում թանգարանի աշխատակցի կողմից ներկայացվեցին հայ մեծ բանաստեղծի կենսագրությունը, անձնական իրերը, նկարները, ձեռագրերը, տպագիր գործերը և այլն:
Միջոցառման նկատմամբ շահառուների ցուցաբերած հետաքրքրությունը և շնորհակալական խոսքը ազդակ են հանդիսանում, որ նմանատիպ ճանաչողական միջոցառումները կրեն շարունակական բնույթ: